ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2009 թվականի N 184-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների առաջիկա նիստերին քննարկվելիք ռազմատնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման համար փորձագետների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով 2009 թվականի մարտի 10-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Պետրոսյանի և Կ. Կրիտյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բ. Սահակյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության ռազմարդյունաբերության բաժնի պետ Տ. Պետրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 9 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-13-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության ռազմարդյունաբերության բաժնի պետ |
Կ. Կրիտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրերի բաժնի պետ |
Բ. Սահակյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պարտականությունները կատարող |
Գ. Մարտիրոսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի ավագ սպա |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|