Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2009 թվականի N 386-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի փետրվարի 25-ի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 138-Ա որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 27-րդ, 43-րդ, 46-րդ, 48-րդ և 50-րդ կետերը.

2) 6-րդ կետի 4-րդ սյունակում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերով.

3) 7-րդ կետի 4-րդ սյունակում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 14

Երևան