ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2009 թվականի N 507-Ա
ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ, ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 05 խմբի 01 դասի «09. Մարզակառույցներին, մարզադպրոցներին և մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով (այսուհետ` ծրագիր) ձեռք բերվող մարզագույքի (այսուհետ` գույք) ցուցակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գույքի բաշխման ցուցակը՝ ըստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ծրագրի իրականացման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել ծրագրով նախատեսված միջոցների նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով, որ ծրագրով հատկացված միջոցները «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետք է օգտագործվեն միայն սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի ձեռքբերման նպատակով և բաշխվեն սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին:
3. Սահմանել, որ գույքը սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածները չեն բերվում: |