Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.11.1998
Ստորագրման ամսաթիվ
25.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՊՀ մասնակից պետությունների դատախազության մարմիններում և հաստատություններում ծառայությունը ընդհանուր աշխատանքային ստաժում և երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին 1995 թվականի մայիսի 26-ի Կոնվենցիայի և Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի վրա,

ձգտելով ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում դատախազության աշխատողների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացման,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացի հանդիսացող, դատախազության մարմինների դատախազների և քննիչների, դատախազության գիտական և կրթական հաստատությունների գիտական և մանկավարժական աշխատողների վրա, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են համապատասխան պետության տարածքում աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Դատախազության մարմինների դատախազների և քննիչների, դատախազության գիտական և կրթական հաստատությունների գիտական և մանկավարժական աշխատողների աշխատանքային ստաժը և երկարամյա ծառայությունը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության կապակցությամբ արտոնյալ կարգով հաշվառված, փոխադարձաբար ճանաչվում են Կողմերի կողմից՝ ներքին օրենսդրությամբ երկարամյա ծառայության համար աշխատավարձին դրամական հավելումներ (հավելավճարներ) վճարելու համար նախատեսված չափով և միակողմանի կարգով փոփոխման ենթակա չեն:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

ԱՊՀ մասնակից պետության տարածքում աշխատանքային ստաժի և երկարամյա ծառայության մասին պատշաճ կարգով տրված անհրաժեշտ փաստաթղթերը սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքներում ընդունվում են առանց օրինականացման:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը սույն Համաձայնագիրը համարում են դատախազության մարմինների և հաստատությունների աշխատողների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համակողմանի համագործակցության առաջին փուլը և կքննարկեն նշված աշխատողների սոցիալական ապահովության մասին փոխհամաձայնեցված ակտի մշակման հարցը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերը, անհրաժեշտության դեպքում, կհամաձայնեցվեն տվյալ Համաձայնագրի մասնակից պետությունների գլխավոր դատախազությունների (դատախազությունների) լիազորված ներկայացուցիչների հետ՝ երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման համար Կողմերն օգտագործում են ռուսերենը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից: Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը սույն Համաձայնագրի ստորագրումից երեք ամսվա ընթացքում ծանուցում են ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո, Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը այլ որոշում չեն կայացնում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն երեք ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ավանդապահին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահպանվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից: