ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2008 թվականի N 781-Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փոխանցել աշխատանքային խմբի կողմից մշակված և հարակից փաստաթղթերի փաթեթը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հոկտեմբերի 6 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. հոկտեմբերի 6-ի N 781-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Երիցյան | ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Վ. Դանիելյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ) |
Վ. Առաքելյան |
- |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Բ. Եսայան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Գ. Ամալյան |
- |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Արաբաջյան |
- |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հ. Գասպարյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ |
Վ. Կիրակոսյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
(հավելվածը փոփ. 26.05.09 N 432-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2009, N 432-Ն | 13.06.2009, N 781-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|