Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.01/18(336) Հոդ.207
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.04.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մայիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 ապրիլի 2009 թ.

թիվ 93-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարկային բյուրոների լիցենզավորումը, վարկային բյուրոների տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները» կանոնակարգ 9/01-ը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. ապրիլի 27

ք. Երևան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թ. ապրիլի 21-ի

թիվ 93-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  9/01

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային բյուրոների լիցենզավորման, վարկային բյուրոների տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները, ինչպես նաև կանոնակարգում է վարկային բյուրոների լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները:

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն վարկային բյուրոյի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիա ստանալու համար ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) լիցենզավորման մասին դիմումը՝ համաձայն հավելված 1-ի,

2) վարկային բյուրոյի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոնադրությունը: Եթե կանոնադրության մեջ հղումներ են կատարվել վարկային բյուրոյի ներքին իրավական ակտերին, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան իրավական ակտերը (կամ դրանց նախագծերը): Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված. ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն հավելված 2-ի,

3) վարկային բյուրոյի գործունեության տնտեսական ծրագիրը առաջիկա երեք տարիների համար, համաձայն հավելված 3-ի,

4) պետական ռեգիստրի գրանցման վկայականը,

5) հայտարարագիր այն մասին, որ վարկային բյուրոյի տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները համապատասխանում են սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված պահանջներին, համաձայն հավելված 4-ի,

6) հավաստիացում այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալի չափը կազմում է երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ,

7) վարկային բյուրոյի բաժնետերերի վերաբերյալ տեղեկություններ, համաձայն հավելված 5-1-ի և 5-2-ի,

8) հայտարարագիր այն մասին, որ վարկային բյուրոյի ղեկավարները համապատասխանում են օրենքի և օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին՝ համաձայն հավելված 6-ի,

9) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի անդորրագիրը։

4. Կենտրոնական բանկը սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալու պահից 30-օրյա ժամկետում լիցենզավորում է վարկային բյուրոյին, եթե ներկայացվել են սույն կանոնակարգով սահմանված համապատասխան փաստաթղթերն ու տեղեկությունները, ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները կեղծ չեն կամ թերի և Կենտրոնական բանկի կողմից տեղերում ստուգման արդյունքում հաստատվել է, որ վարկային բյուրոյի գործունեության համար նախատեսված վարկային բյուրոյի տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված պահանջներին:

5. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստաթղթեր և տեղեկություններ պարզաբանելու նպատակով վարկային բյուրոյի լիցենզիա տալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի քան 30 օրով: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո դիմումի քննության վերսկսման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից դիմումի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

6. Վարկային բյուրոյի լիցենզավորման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշում ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը վարկային բյուրոյին տալիս է լիցենզիա՝ համաձայն հավելված 7-ի:

7. Կենտրոնական բանկը մերժում է վարկային բյուրոյի լիցենզավորումը, եթե՝

1) չեն ներկայացվել սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները,

2) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները կեղծ են, թերի կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին,

3) Կենտրոնական բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի համապատասխանում «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված վարկային բյուրոյին, նրա հիմնադիրներին (մասնակիցներին), վարկային բյուրոյի ղեկավարներին ներկայացվող պահանջներին:

8. Եթե լիցենզավորման փուլում սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը փոխվել է, վարկային բյուրոն պարտավոր է մեկ շաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ վերաներկայացնել փոփոխված փաստաթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

10. Լիցենզիաների ձևաթղթերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

11. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են վարկային բյուրոների լիցենզիաների գրանցամատյան, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը,

2) լիցենզիայի համարը,

3) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը,

4) գործունեության իրականացման վայրը,

5) տեղեկություններ` գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման և գործողության դադարեցման մասին,

6) այլ տեղեկություններ։

Գրանցամատյանի ձևը uահմանվում է համաձայն հավելված 8-ի:

12. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը յուրաքանչյուր վարկային բյուրոյի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

13. Լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում:

14. Լիցենզիաների գրանցամատյանից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը վարկային բյուրոներին տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

15. Լիցենզիայի կորստի կամ ոչնչացման դեպքում վարկային բյուրոն Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար:

16. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացված լիցենզիայի կրկնօրինակը վարկային բյուրոյին տալիս է համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:

17. Կորած լիցենզիան գտնելու դեպքում վարկային բյուրոն գտնված լիցենզիայի օրինակը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

18. Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում վարկային բյուրոն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը վարկային բյուրոյին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, միաժամանակ` նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

19. Լիցենզիաների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

20. Վարկային բյուրոյի վերակազմակերպման, գտնվելու վայրի կամ անվանման փոփոխման դեպքում վարկային բյուրոն պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

21. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է վարկային բյուրոյի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

22. Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիաների գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

23. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 2-րդ գլխով նախատեսված դեպքերում:

24. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման եւ վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում` լսումների կարգով, որն իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում:

25. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

26. Վարկային բյուրոն գործունեություն է իրականացնում սույն գլխով սահմանվող պահանջներին համապատասխան գործունեության վայրում:

27. Գործունեության վայրի փոփոխության դեպքում վարկային բյուրոն պարտավոր է այն փոխելու պահից մեկ օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին:

28. Վարկային բյուրոն և դրա մասնաճյուղը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) վարկային բյուրոն և նրա մասնաճյուղը պետք է ունենան սպասարկման գրասենյակ` հաճախորդների սպասարկումն իրականացնելու համար,

2) վարկային բյուրոն և նրա մասնաճյուղը պետք է ունենան գործառնական գրասենյակ` տվյալների բազայի հետ կապված աշխատանքներն իրականացնելու (տեղեկատվության հավաքագրում ու մշակում, պահպանում և տրամադրում) և ՏՏ կառավարումն իրականացնելու համար,

3) գործառնական գրասենյակ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցանկը պետք է սահմանվի վարկային բյուրոյի համապատասխան իրավական ակտերով: Այդ նպատակով կարող են կիրառվել մուտքի կառավարման մեխանիզմներ, երկաթյա ճաղեր, ձայնաազդանշանային համակարգեր, արտաքին դռների անվտանգության ձայնային համակարգեր, ավտոմատ փակվող դռներ և այլն: Մուտքի և շարժական տվիչները պետք է ընդգրկեն բոլոր պատուհաններն ու դռները և ստուգվեն առնվազն տարին մեկ անգամ,

4) վարկային բյուրոն և նրա մասնաճյուղը պետք է միացված լինեն միմյանց կապող համակարգչային ցանցի միջոցով,

5) շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգեր: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է միացված լինի համապատասխան կազմակերպությանը, իսկ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

29. Վարկային բյուրոն պետք է ունենա.

1) ՏՏ անվտանգության քաղաքականություն, որն առնվազն

ա. ապահովում է տվյալների մուտքագրման երկակի վերահսկման մեխանիզմի համակարգը` տարանջատելով տեխնիկական անվտանգության և ծրագրային ապահովման անվտանգության պատասխանատուի և համակարգի ադմինիստրատորի պարտականությունները,

բ. կարգավորում է աշխատանքային օրերից և ժամերից դուրս տվյալների բազա մուտք գործելու և աշխատանքներ կատարելու գործընթացը,

գ. ներառում է ցանցային պաշտպանությանն ուղղված միջոցառումները,

դ. ներառում է հակավիրուսային քաղաքականությունը,

ե. ներառում է օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ կապված աշխատանքի կանոնակարգը (հավաքագրում, պահպանում, ոչնչացում և այլն),

զ. արտաքին կրիչների օգտագործման կարգ:

2) ՏՏ ռիսկերի կառավարման կարգ։

3) Արտակարգ իրավիճակներում գործունեության ծրագիր ու միջոցառումների ցանկ, որում`

ա. արտակարգ իրավիճակները դասակարգված են ըստ հավանական վնասի մեծության, իսկ ներդրված համակարգերը` ըստ կարևորության,

բ. արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղված միջոցառումներ` հաշվարկելով արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ժամանակը և ռեսուրսները:

4) Արխվների վարման կարգ, որում պետք է սահմանվեն.

ա. արխիվներում ընդգրկված տվյալների պահպանման ժամկետները, բայց ոչ պակաս, քան օրենքով նախատեսված ժամկետները,

բ. արխիվներում ընդգրկված տվյալների պաշտպանության միջոցները,

գ. արխիվացման պարբերականությունը և կարգը,

դ. այն կրիչների ցանկը, որոնց վրա կազմակերպվում է տվյալների պահպանումը, կրիչների պահպանման տեղը, ձևը, ընթացակարգը,

ե. արխիվներից օգտվելու իրավասություններ ունեցող աշխատակիցների ցանկը՝ հաստատված գործադիր մարմնի կողմից,

զ. արխիվների միջոցով տեղեկատվության վերականգնման կարգը, այդ թվում՝ տեղեկատվության վերականգնման դեպքերը, վերականգնման եղանակները, վերականգնման իրավասություններ ունեցող անձանց ցանկը,

է. արխիվային տվյալների երկարաժամկետ պահպանման կարգը, եղանակը, միջոցները, ընթացակարգը։

5) Գաղտնաբառերի կիրառման և պահպանման կարգ, որն ընդգրկում է.

ա. բարդ գաղտնաբառերի կիրառության պահանջ,

բ. գաղտնաբառերի պահպանման և փոփոխության պահանջներ:

6) Տեղեկատվական ցանցերի կառավարման վերաբերյալ իրավական ակտ, որը նկարագրում է.

ա. ցանցի կառուցվածքը, այդ թվում` բոլոր հանգույցներն ու կապերը,

բ. ցանցի գծապատկերները,

գ. ցանցային սարքավորումները,

դ. ներքին ցանցային լարանցումների գծագրերը:

7) Ծրագրային ապահովման պատվիրակման (outsourse) դեպքում` ծրագրային ապահովման պատվիրակման կարգ, որում պետք է մանրամասն նկարագրված լինեն.

ա. մրցույթի միջոցով ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրության իրականացման կարգ (այդ թվում` հստակ սահմանված չափանիշներ ծրագրային ապահովման իրականացման համար),

բ. պատվիրակման պայմանագրերի կնքումից առաջ հստակ պետք է սահմանվեն պատվիրակման հետևանքով ակնկալվող եկամուտները, ծախսերը և ստրատեգիական նպատակներին հասնելու միջոցների վերլուծություն,

գ. մոնիտորինգի իրականացման, պայմանագրային պարտականությունների կատարման կարողությունների և ռիսկի կառավարման վերլուծությունների վերաբերյալ գործընթացը,

դ. կողմերի պայմանագրային պարտավորությունները, որոշումներ կայացնելու գործընթացում պատասխանատուները:

30. Վարկային բյուրոն պատասխանատու է պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից պատվիրակված ծառայությունները չմատուցելու կամ անպատշաճ մատուցելու համար:

31. Վարկային բյուրոն առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործողությունների նոր ծրագրի մշակման դեպքում պետք է իրականացնի արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների տեստավորում՝ հաշվարկելով արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ժամանակը և ռեսուրսները:

32. Վարկային բյուրոն պետք է ունենա սերվերային սենյակ, որը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

1) օժտված լինի հակահրդեհային համակարգով,

2) պետք է առկա լինեն համակարգիչների և այլ տեխնիկական միջոցների բնականոն աշխատանքն ապահովելու համար արտադրողի կողմից պահանջվող շահագործման պայմանները, մասնավորապես` ջերմաստիճանը, հողանցումը և այլն,

3) բոլոր սերվերները պետք է հողանցվեն,

4) պետք է ապահովված լինի սերվերների և ցանցային սարքավորումների անխափան էլեկտրասնուցմամբ,

5) բոլոր համակարգիչները և սերվերները պետք է տեղադրված լինեն դարակաշարերի վրա,

6) կապուղին ֆիզիկապես պետք է պաշտպանված լինի,

7) սերվերային սենյակի տարածքը պետք է նկարահանվի:

33. Այն դեպքում, երբ վարկային բյուրոյի ծրագրային համակարգը ստեղծվել է մշակող կազմակերպության կողմից, պետք է առկա լինեն.

1) վարկային բյուրոյի կողմից կիրառվող ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալ վարկային բյուրոյի և մշակող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը,

2) մշակող կազմակերպությանը ներկայացված հստակ տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

3) նոր մշակված ծրագրային ապահովման տեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեստավորման արդյունքները, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր մարմնի ղեկավարի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

4) վարկային բյուրոյի և մշակող կազմակերպության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

5) մշակող կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հեղինակավոր աուդիտորական կազմակերպության եզրակացությունը կամ միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ միջազգային հավաստագրման որևէ կազմակերպության կողմից թողարկված վկայագիր կամ որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի ապահովագրված լինելը հավաստող փաստաթուղթ:

34. Վարկային բյուրոն ծրագրային ապահովման նոր կամ թարմացված տարբերակը կարող է ներդնել միայն այն դեպքում, երբ այն

1) անցել է տեստավորման բոլոր փուլերը և առկա է տեստավորման արձանագրությունը,

2) ընդունվել է համակարգի պատվիրատուի (օգտագործողի) կողմից` ընդունման - հանձնման ակտի ստորագրությամբ:

35. Այն դեպքում, երբ վարկային բյուրոն ինքնուրույն է մշակել ծրագրային համակարգը, պետք է առկա լինեն.

1) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

2) մշակման մասնակիցների ցուցակը, մասնակիցների զբաղեցրած պաշտոնները և մասնագիտական կրթությունը,

3) ծրագրի մշակման լեզուն, ինտերֆեյսը,

4) ծրագրային կոդի գտնվելու վայրը,

5) ծրագրային կոդի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

6) տեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, տեստավորման արձանագրությունը, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

7) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների՝ տեստավորմանը մասնակցությունը փաստող փաստաթղթերը,

8) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, փաստաթղթեր:

36. Վարկային բյուրոն պետք է ունենա տեխնիկական անվտանգության և ծրագրային ապահովման անվտանգության պատասխանատու և համակարգի ադմինիստրատոր աշխատակիցներ: Նշված աշխատակիցների փոխարեն վարկային բյուրոն չի կարող ներգրավել վարկային բյուրոյի աշխատակից չհանդիսացող անձանց:

37. Վարկային բյուրոն պետք է ունենա ադմինիստրատորին փոխարինող անձ՝ ադմինիստրատորի բացակայության դեպքում գործող համակարգերի աշխատանքի անխափանությունը ապահովելու համար, ընդ որում, ադմինիստրատորի և փոխարինող ադմինիստրատորի իրավասությունները չեն կարող լինել խաչվող:

Խաչվող են համարվում.

1) համակարգի ադմինիստրատորի և նույն համակարգի անվտանգության պատասխանատուի իրավասությունները,

2) իրավասությունները խաչվող են համարվում նաև այն դեպքում, երբ համատեղող ադմինիստրատորը ստանում է որևէ գործողության միանձնյա կատարման հնարավորություն:

 

 

Հավելված 1
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

պարոն ……………………………

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հարգելի պարոն……………….

Մենք՝ ներքոստորագրյալներս, լիազորված ենք դիմելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ _______________________ լիցենզավորման համար:

վարկային բյուրոյի անվանումը

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք վարկային բյուրոյի լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը ——— էջ):

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ ակնհայտ կեղծ փաստաթղթի կամ տեղեկատվության ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

 

Խնդրում ենք ______________________________ տրամադրել վարկային բյուրոյի լիցենզիա:

ընկերության անվանումը

 

 

Վարկային բյուրոյի կողմից լիազորված անձինք՝

 

Ստորագրություն

Անուն, ազգանուն

Անձնագրի սերիան, ում կողմից և երբ է

տրված, առկայության դեպքում նաև

սոցիալական քարտի համարը

_____________

_______________ _________________________

_____________

_______________ _________________________

_____________

_______________ _________________________

 


_____ _________________ 200  թ.

 

 
 

Հավելված 2
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

Համարակալված, կնքված և կարված է

----------------

(------------------) թերթ:

նշել թվերով

նշել տառերով

 

ԻՎ Լիցենզավորման ու գրանցման բաժնի պետ՝

 

------------------------

----------------------

անուն, ազգանուն

ստորագրություն

վերահսկող՝

 

------------------------

----------------------

անուն, ազգանուն

ստորագրություն

 

 

 

Հավելված 3
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Վարկային բյուրոյի տնտեսական ծրագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Հեռանկարային զարգացման միտումներ

Բաժին 3. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ

Բաժին 4. Վարկային բյուրոյի ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

Բաժին 5. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

Բաժին 6. Այլ դրույթներ

Անհրաժեշտ կից տեղեկատվություն:

1. Ընդհանուր դրույթներ

Վարկային բյուրոյի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, ծրագրի ներկայացմանը հաջորդող երեք լրիվ տարիների համար կազմված, վարկային բյուրոյի տնտեսական գործունեությունը և ներքին կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:

Վարկային բյուրոյի գործունեության տնտեսական ծրագրի ընդհանուր դրույթներում պետք է նշվեն՝

1. ստեղծվող վարկային բյուրոյի անվանումը և գտնվելու վայրը,

2. վարկային բյուրոյի առաքելությունը,

3. վարկային բյուրոյի նպատակները,

4. վարկային բյուրոյի մասնակիցների կազմը և մասնակցության չափը,

5. վարկային բյուրոյի առաջարկվող ղեկավարների ցանկը:

2. Հեռանկարային զարգացման միտումներ

1. վարկային բյուրոյի կողմից նախատեսվող ծառայությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

2. վարկային բյուրոյի շուկայում հնարավոր դերը, մասնաբաժինը, սպասարկման տարածքը,

3. վարկային բյուրոյի պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և ենթադրվող թիվը,

4. վարկային բյուրոյի զարգացման և ընդլայնման հեռանկարները, ներառյալ նախատեսվող մասնաճյուղերի ցանկը,

5. հաճախորդների կանխատեսված մակարդակը, հաճախորդների և վարկերի ծավալների աճի տեմպերը կանխատեսվող երեք տարիների համար,

6. վարկային տեղեկատվության կանխատեսված պահանջարկը, ինչպես նաև վարկային բյուրոյի ռազմավարությունը այդ պահանջարկը բավարարելու համար,

7. տվյալների գոյություն ունեցող և կանխատեսված աղբյուրները, ներառած ֆինանսական, ոչ ֆինանսական, մասնավոր և պետական (հանրային) հատվածները։

3. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ

1. համեմատել նպատակային շուկայում(-րում) վարկային բյուրոյի տրամադրվող ծառայությունները այդ շուկայում վարկային բյուրոյի հիմնական մրցակիցների հետ,

2. նկարագրել վարկային բյուրոյի հիմնական մրցակիցների նկատմամբ վարկային բյուրոյի հարաբերական առավելությունը և թերությունները (օրինակ՝ սակագնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաժին և այլն), հիմնավորել վարկային բյուրոյի մրցունակությունը,

3. նկարագրել մրցակցությանը դիմակայելու մեթոդները,

4. նկարագրել նպատակային շուկայում վարկային բյուրոյի պոտենցյալ մրցակիցներին:

4. Վարկային բյուրոյի ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

1. ներկայացնել վարկային բյուրոյի ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, վարկային բյուրոյի ղեկավարների և աշխատակիցների քանակը,

2. նշել կառավարման մարմինների մոտավոր կազմը,

3. նկարագրել վարկային բյուրոյի կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,

4. նկարագրել տեխնիկական վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,

5. նկարագրել վերստուգող հանձնաժողովի գործառույթները վերստուգող հանձնաժողովի անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները, կրթվածությունը և աշխատանքային փորձը ներառյալ,

6. նկարագրել այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու վարկային բյուրոյի գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային բյուրոյի գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,

7. նկարագրել վարկային բյուրոյի հաճախորդների բողոքներին արձագանքելու միջոցառումները,

8. նկարագրել անկախ աուդիտորական կազմակերպության ընտրման սկզբունքները:

5. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

1. նկարագրել վարկային բյուրոյի կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, դրանց հասնելու ուղիները,

2. նկարագրել եկամտաբերության նախանշված մակարդակը,

3. եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար՝ հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա,

4. առաջիկա երեք տարվա ֆինանսական կանխատեսումները կապիտալի ընդհանուր պահանջի վերաբերյալ, կապիտալի և պարտավորությունների այլ աղբյուրների, ինչպես նաև կապիտալի սպասվող եկամտաբերության վերաբերյալ։

6. Այլ դրույթներ

1. վարկային բյուրոյի տնտեսական ծրագիրը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին համարժեք,

2. տեղեկություններ, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով,

3. տնտեսական ծրագիրը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից:

Անհրաժեշտ կից տեղեկատվություն

Տնտեսական ծրագրին կցվում են.

- եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար,

- կապիտալի հաշվարկը առաջիկա երեք ֆինանսական տարվա համար,

- վարկային բյուրոյի ապագա ղեկավարների ցուցակը, կրճատ կենսագրական տվյալներ,

- հայտարարագրեր վարկային բյուրոյի ապագա ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց ստանձնած բոլոր ֆինանսական և գույքային պարտավորությունների, այդ թվում՝ ժամկետանց և վերաձևակերպված պարտավորությունների վերաբերյալ:

 

 

Հավելված 4
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9/01-Ի 4-ՐԴ ԳԼԽՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավաստիացնում եմ, որ վարկային բյուրոյի ____________________________

նշել անվանումը

տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 9/01-ի 4-րդ գլխով սահմանված պահանջներին: Հայտարարում եմ նաև, որ վարկային բյուրոյի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշների հետ կապված փոփոխությունների դեպքերում (Կանոնակարգ 9/01-ի 4-րդ գլխով սահմանված պահանջներին չհակասող կատարվող և կատարվելիք փոփոխություններ) պարտավոր եմ գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:

Սույն հայտարարագիրը արժանահավատ է և ամբողջական: Վարկային բյուրոն ընդունում է, որ վարկային բյուրոյի կողմից սույն հայտարարագրի հետ կապված ցանկացած կեղծ տեղեկատվության ներկայացումը վարկային բյուրոյի և (կամ) վարկային բյուրոյի ղեկավարի հանդեպ կարող են առաջացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ:

 

Վարկային բյուրոյի

գործադիր տնօրեն`

ստորագրություն

կնիք (առկայության դեպքում)

 

 

 

Հավելված 5-1
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավաբանական անձ-բաժնետիրոջ (կազմակերպության) տվյալներ

1.1. Անվանումը _____________________________________________________________________

1.2. Գտնվելու վայրը

 

1.3. Գրանցման ամսաթիվը

___________

վայրը

օր/ամիս/տարի

__________

 

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

 

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

 

Կազմակերպության
անվանումը, անձի անունը,
ազգանունը, անձնագրի
համարը

 

Գտնվելու (բնակության) վայրը

 

Փոխկապակցվա-
ծության տեսակը

1.

 

 

2.      

 

  

 

7. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ ակնհայտ կեղծ փաստաթղթի կամ տեղեկատվության ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության՝ որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Տնօրենի անունը, ազգանունը ___________________________

Ստորագրություն


________________

Ամսաթիվ 

__________

օր/ամիս/տարի

Կ. Տ. (առկայության դեպքում)

 

 

Հավելված 5-2
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ֆիզիկական անձ-բաժնետիրոջ տվյալներ
1.1. Անունը, ազգանունը, հայրանունը____________________________
1.2. Սեռը 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

___________
օր/ամիս/տարի

1.4. Ծննդավայրը

______________________________


1.5. Քաղաքացիությունը

_____________________________


1.6. Անձնագրի սերիան և համարը _________________

 Սոցիալական քարտի համարը

_________________

(առկայության դեպքում)

_________________

 


1.7. Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին)

1.8. Հեռախոսահամար

____________

1.9. Էլեկտրոնային փոստի հասցե

_____________

 

1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.

 

Անունը, ազգանունը, հայրանունը __________________
__________________

Կրելու ժամանակաշրջանը

_________ ___________
օր/ամիս/տարի

4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

8. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

 

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն

 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

Կազմակերպության
անվանումը, անձի անունը,
ազգանունը, անձնագրի
համարը

 

Գտնվելու (բնակության) վայրը

 

Փոխկապակցվա-
ծության տեսակը

 

       

    

 

 

 

10. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ ակնհայտ կեղծ փաստաթղթի կամ տեղեկատվության ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության՝ որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ստորագրություն


________________

Ամսաթիվ 

__________

օր/ամիս/տարի

 

 

Հավելված 6
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Ես՝
     

Անուն, ազգանուն, հայրանուն

 

հայտարարում եմ, որ

1. 


Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար.

c 


2. 


Ես օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով չեմ զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
c 


3. 


Ես չեմ ճանաչվել սնանկ և չունեմ չմարված (չներված) պարտավորություններ.
c 


4. 


Ես անցյալում չեմ կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ ես` որպես վարկային բյուրոյի ղեկավար, չեմ կարող պատշաճորեն կառավարել վարկային բյուրոյի գործունեության համապատասխան ոլորտը, կամ իմ գործողությունները կարող են հանգեցնել վարկային բյուրոյի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

 

c 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ ակնհայտ կեղծ փաստաթղթի կամ տեղեկատվության ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության՝ որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն


________________

Ամսաթիվ 

__________

օր/ամիս/տարի

 

 

Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում:

 

  

Հավելված 7
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի ապրիլի 21-ի

թիվ 93-Ն որոշմամբ

 

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

……………………………

----- ------------------------- 20----թ.

Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիա թիվ …..

 

Սույն լիցենզիան տրվում է ____________________________________

(վարկային բյուրոյի անվանումը և կազմակերպական-

իրավական տեսակը)

 

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային բյուրոյի գործունեություն իրականացնելու համար:

 

 

Գտնվելու վայրը`

 

Գրանցման թիվը ___________

 

 

Հավելված 8
«Վարկային բյուրոների լիցենզավորումը,
վարկային բյուրոների տարածքային,
տեխնիկական, անվտանգության և
ծրագրային հագեցվածության
պահանջները» կանոնակարգ 9/01-ի

 

Վարկային բյուրոյի լիցենզիաների գրանցամատյան

 

Գրանցման
N

Լիցենզա-վորված իրավաբա-նական անձի անվանումը

Լիցեն-զիայի
համարը

Խորհրդի որոշման ամսաթիվը և համարը

Գտնվելու վայրը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Տեղեկու-թյուններ լիցենզիայի վերաձևա-կերպման մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչման) մասին

Այլ տեղեկու-թյուններ

Լիցեն-զիան տալու ամսա-թիվը

Լիցեն-զիան ստացողի ստորա-գրությունը