Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2009 թվականի N 327-Ա

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և օտարերկրյա պետությունների դատախազությունների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղիների կիրառման, ինչպես նաև դատախազների միջազգային ասոցիացիայի հերթական տարածաշրջանային համաժողովը 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական հարցերի քննարկման նպատակով 2009 թվականի ապրիլի 22-27-ը դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ`

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, հուշանվերների ձեռքբերման հետ կապված և այլ ծախսեր` 1261500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 23

Երևան