Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2009-28.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2009 թվականի N 315-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Բնական գազ Եվրոպայի համար. անվտանգություն և գործընկերություն» խորագրով էներգետիկ վեհաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` 2009 թվականի ապրիլի 24-25-ը Սոֆիա այցի կապակցությամբ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Մանասարյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Ա. Զատիկյանինը և Հ. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Մովսիսյանինը, Գ. Սարգսյանինը, Թ. Կասյանինը և Տ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) միայն գիշերավարձը` Ն. Նազարյանինը, Տ. Մեհրաբյանինը, Ա. Օսիպովայինը, Ա. Երնջակյանինը և Ա. Ջուլհակյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ`

1) Տ. Սարգսյանի, Դ. Սարգսյանի, Ա. Մովսիսյանի, Գ. Սարգսյանի և Կ. Ղազինյանի` Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին.

2) Ն. Նազարյանի, Տ. Մեհրաբյանի, Ա. Օսիպովայի, Ա. Երնջակյանի և Ա. Ջուլհակյանի` Սոֆիա գործուղման հետ կապված մնացած ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2009 թվականի ապրիլի 24-ին` Երևան- Սոֆիա, իսկ ապրիլի 25-ին` Սոֆիա-Երևան երթուղիներով։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոֆիա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 20-ի N 315-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-25-Ը ՍՈՖԻԱ (ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
   
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
   
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
   
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
   
Կ. Ղազինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
   
Վ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)
   
Ա. Զատիկյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
   
Հ. Կարապետյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
   
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
   
Թ. Կասյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող
   
Տ. Բաբայան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր
   
Ն. Նազարյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող
   
Տ. Մեհրաբյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ
   
Ա. Օսիպովա - «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալության թղթակից
   
Ա. Երնջակյան - «Արմինֆո» լրատվական գործակալության թղթակից
   
Ա. Ջուլհակյան - «Դելովոյ էքսպրես» շաբաթաթերթի թղթակից

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2009, N 339-Ա 28.04.2009, N 315-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան