ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 417-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ստորագրված և 2006 թվականի փետրվարի 18-ին հաստատված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի գործողության ժամկետը մինչև 2012 թվականի ապրիլի 21-ը երկարաձգելու առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|