Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2009 թվականի N 344-Ա

 

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Ա. Քոչարյանին 2009 թվականի մայիսի 4-6-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն)` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի սկիզբ հայտարարող խորհրդաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի և Ա. Քոչարյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Դանիելյանի և Ա. Քոչարյանի` Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան