ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2009 թվականի N 425-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողությունների ապահովման նպատակով`
1. Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողություններով նախատեսված` համալսարանների նորարարական հիմնադրամի նպատակահարմարության ուսումնասիրության նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խմբի համաղեկավար) |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար (խմբի համաղեկավար) |
Վ. Դանիելյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Ն. Գևորգյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական |
2. Խմբի ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել համալսարանների նորարարական հիմնադրամի նպատակահարմարության ուսումնասիրության արդյունքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 25 Երևան |