Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2018-21.12.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
11.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29–Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

      

Հոդված 1

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 5 հավելված) 12-րդ կետին առնչվող մասով կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,220 տոկոս.

Բելառուսի Հանրապետություն՝ 4,560 տոկոս.

Ղազախստանի Հանրապետություն՝ 7,055 տոկոս.

Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,900 տոկոս.

Ռուսաստանի Դաշնություն՝ 85,265 տոկոս։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է 2017 թվականի հունվարի 1-ից և ուժի մեջ է մտնում այն ամսվան հաջորդող ամսվա 1-ից, երբ ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացվել է վերջին գրավոր ծանուցումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու համար:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2017 թվականի ապրիլի 11-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.10.2019, 21.12.2020,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան