Basic information
Number
N 1016-Ն
Type
Հրաման
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.25
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
29.11.2012
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
29.11.2012
Effective date
11.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10313018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 1016-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՆ՝ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ՝ 710210000, 710221000, 710231000) ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել՝

1) «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը 35 %-ի չափով։

2) «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը 35 %-ի չափով։

2. Սահմանել, որ՝

1) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակման գործընթացում առաջանում են միայն մնացորդներ և գոյանում են կորուստներ:

Մնացորդ է համարվում տվյալ ապրանքախմբի (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) այն քանակությունը, որը հնարավոր չէ վերամշակել և դասվում է հումքի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

Մնացորդը արտահանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի հիման վրա:

Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:

2) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակման գործընթացում առաջանում են միայն մնացորդներ և գոյանում են կորուստներ:

Մնացորդ է համարվում տվյալ ապրանքախմբի (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) այն քանակությունը, որը հնարավոր չէ վերամշակել և դասվում է հումքի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

Մնացորդը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի հիման վրա:

Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:

(2-րդ կետը լրաց. 25.04.13 N 258-Ն)

 

  Տ. Դավթյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
25.04.2013, N 258-Ն 11.06.2013, N 1016-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation