ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2009 թվականի N 419-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերից հետո լրացնել «Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով, և նույն կազմում «Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Ղարիբջանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 20 Երևան |