Basic information
Number
N 369-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.06.2013-02.10.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.17
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
09.04.2013
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
09.04.2013
Effective date
11.06.2013
Interrupt date
02.10.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2013 թ.

N 369-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2908 «ՀԱՐԴԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԵՐԵՍԱՊԱՏՈՂ-ՍԱԼԻԿԱՊԱՏՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1021-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2908 «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտության «Երեսապատող-սալիկապատող» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2908 «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտության «Երեսապատող-սալիկապատող» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1021-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի իրավաբանական և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2013թ. ապրիլի 9-ի N 369-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2908 «ՀԱՐԴԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԵՐԵՍԱՊԱՏՈՂ-ՍԱԼԻԿԱՊԱՏՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Change History
Changing Act Corresponding incorporation
11.09.2020, N 32-Ն 02.10.2020, N 369-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation