ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2009 թվականի N 399-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի`
1. Հաստատել տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական հարցերով հայ-կիպրական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Ա. Կիրակոսյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Հ. Դարբինյան | -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Մ. Թումասյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Պետրոսյան | -ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Գ. Գրիգորյան | -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Վ. Դեմիրճյան | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Ա. Հայրապետյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ |
Ա. Հովհաննիսյան | -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ |
Գ. Քամալյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ |
Ա. Մարտիրոսյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ |
Ա. Ասատրյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Աբրահամյան | -ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Ամիրյան | -ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ |
Ռ. Հարությունյան | -Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Աղաջանյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.2012, N 1203-Ա | 05.12.2012, N 399-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|