ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2009 թվականի N 486-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 836-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 836-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման մեջ և հավելվածում «հավելված» բառը համապատասխանաբար փոխարինել «N 1 հավելվածի» և «Հավելված N 1» բառերով.
2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի».
3) 3-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
5) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում`
ա. «Ռ. Դայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչության պետ» բառերը փոխարինել «Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության նորարարության, ստանդարտացման և չափագիտության բաժնի պետ» բառերով,
բ. կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 15-ի N 486-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2008 թ. հոկտեմբերի 25-ի N 836-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) ներդրման նպատակով քննարկում է կանոնների ներդրման քաղաքականությանը, ներդրման ռազմավարությանն ու բնագավառին վերաբերող այլ հարցեր:
3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից կանոնների մշակումը և օժանդակում կանոնների ներդրման աշխատանքներին.
2) կազմակերպում է կանոնների ներդրման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կանոնների ներդրման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
4) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում.
5) կազմակերպում է կանոնների ներդրման ռազմավարության մշակման աշխատանքները:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովի նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:
8. Հանձնաժողովի նիստերում, բացի հանձնաժողովի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Հանձնաժողովի նիuտերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումն արձանագրվում է:
9. Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների, նրանց տալ հանձնարարականներ: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում (են ներկայացնում) հանձնաժողովին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
10. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
11. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հարցեր ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը,
բ. առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքերին.
բ. կատարել հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը.
3) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
4) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ.
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
13. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |