ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2009 թվականի N 459-Ն
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 459-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների համախմբումն է` նրանց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները պետական և ազգային հիմնախնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:
2. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեության մասին էլեկտրոնային տեղեկատվական բազայի տվյալների տրամադրում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին ու գիտական կազմակերպություններին.
2) հայ գիտնականների համագործակցության միջավայրի ձևավորում՝ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրականացվող միջազգային ծրագրերին մասնակցության հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ.
3) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներգրավում, համատեղ հետազոտությունների իրականացում.
4) Հայաստանի Հանրապետությունում գիտական ծրագրերի անկախ փորձագիտական համակարգում, միջազգային գիտակրթական ծրագրերում, գիտական գործունեության արդյունքների առևտրայնացման, գիտության ոլորտի մենեջերների պատրաստման ու գիտական կազմակերպություններում ժամանակակից մենեջմենթի ներդրման գործում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցառումներն են`
1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվության միասնական, համալրվող էլեկտրոնային բազայի ստեղծում, տվյալների վերլուծություն.
2) գիտաժողովների, սեմինարների, ամառային գիտական դպրոցների և այլ գիտական քննարկումների համատեղ կազմակերպում, միջազգային գիտակրթական կոնսորցիումներին ու միություններին գիտակրթական կազմակերպությունների և մասնագետների մասնակցությանն աջակցություն.
3) համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող գիտական ծրագրերում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում, գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացում, հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներգրավում.
4) Հայաստանի Հանրապետության գիտական ծրագրերի փորձաքննության անկախ փորձագիտական համակարգում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում.
5) oտարերկրյա պետությունների հայ գիտնականների փորձի օգտագործում գիտության ոլորտում ժամանակակից մենեջերների պատրաստման, ինովացիոն նախագծերի մշակման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներմուծման ու ներդրման գործընթացներում:
III. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
4. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
2) հիմնադրամների միջոցները.
3) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրվող միջոցները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 459-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Ժամկետը |
Նպատակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեության մասին տեղեկատվական միասնական, համալրվող էլեկտրոնային բազայի ստեղծում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային |
2009 թ. |
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի ամփոփ նկարագրի ձևավորում, համահայկական տեղեկատվական դաշտի ձևավորմանն աջակցություն |
2. |
Առկա տեղեկատվության վերլուծություն՝ ըստ գիտական ուղղությունների և մասնագիտությունների |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ գիտությունների ազգային |
2010 թ. |
տվյալների բազայի և վերլուծության արդյունքների առկայություն |
3. |
Տվյալների բազայի և տեղեկատվության վերլուծության տրամադրում շահագրգիռ պետական մարմիններին և գիտական կազմակերպություններին |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2010 թ. |
գիտական կազմակերպությունների կողմից տվյալների բազայի և վերլուծության արդյունքների օգտագործում |
4. |
Գիտաժողովների, սեմինարների |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային |
2009-2012 թթ. |
Հայաստանի Հանրապետության |
5. |
Հայաստանի Հանրապետության |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային |
2009-2012 թթ. |
Հայաստանի Հանրապետության գիտնականների կապերի ընդլայնման միջոցով հետազոտությունների մակարդակի բարձրացում |
6. |
Հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետությունների հայագիտական կենտրոնների ներգրավում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
2009-2012 թթ. |
հայագիտական հետազոտությունների իրականացման արդյունավետության բարձրացում |
7. |
Օտարերկրյա պետությունների հայ գիտնականների հետ համաֆինանսավորման սկզբունքով գիտական ծրագրերի իրականացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային |
2009-2012 թթ. |
օտարերկրյա պետությունների հայ գիտնականների միջոցով գիտական հետազոտությունների իրականացման արդյունավետության բարձրացում |
8. |
Միջազգային գիտակրթական կոնսորցիումներին և միություններին գիտակրթական կազմակերպությունների և մասնագետների մասնակցությանն աջակցում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
2009-2012 թթ. |
գիտական կապերի ընդլայնում, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձրացում |
9. |
Գիտական ծրագրերի փորձաքննության անկախ փորձագիտական համակարգում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ գիտությունների ազգային |
2009-2012 թթ. |
անկախ փորձագիտական համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացում |
10. |
Oտարերկրյա պետությունների հայ գիտնականների աջակցությամբ և մասնակցությամբ գիտության ոլորտում ժամանակակից մենեջերների պատրաստում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային |
2009-2012 թթ. |
գիտական կազմակերպություններում և ծրագրերում ժամանակակից մենեջմենթի ներդրում |
11. |
Ինովացիոն նախագծերի մշակման և իրականացման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներմուծման և ներդրման գործընթացներում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների փորձի օգտագործում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային |
2009-2012 թթ. |
Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն ծրագրերի իրականացում, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներդրման գործընթացի ինտենսիվացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |