ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2009 թվականի N 74-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի փետրվարի 10-13-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին։
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Ա. Ավետիսյանինը, Գ. Գյուրջյանինը, Գ. Մանուչարյանինը, Ա. Գևորգյանինը և Վ. Բադալյանինը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը, Ա. Գրիգորյանինը և Ա. Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի, Կ. Կարապետյանի, Ս. Աբրահամյանի, Վ. Հարությունյանի, Ա. Մխիթարյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Մովսեսյանի և Ա. Ամիրխանյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 9 Երևան |
Հավելված N 1 |
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-13-Ը ԱՇԽԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Կարայան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Աիմոնյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Գ. Գյուրջյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Գ. Մանուչարյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ |
Ա. Գևորգյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ |
Ա. Գրիգորյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Աբրահամյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Ռ. Հարությունյան | - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Կարապետյան | - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Աբրահամյան | - «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Բադալյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
ԿԱԶԱ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-13-Ը ԱՇԽԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Ա. Կարապետյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Հարությունյան |
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մխիթարյան | - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտաքին կապերի և արտահանման և ներմուծման գործառույթների վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան | - «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ի սպառման գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մովսեսյան |
- «Արմավիա» ՓԲԸ-ի լիզինգի բաժնի մենեջեր (համաձայնությամբ) |
Ա. Ամիրխանյան |
- «Արմավիա» ՓԲԸ-ի ֆինանսական բաժնի տնտեսագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|