ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 484-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 392 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի «1. Ներածություն» գլխում, «2. Հիմնախնդրի նկարագրությունը» գլխի չորրորդ պարբերությունում, «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «4. Գլխավոր նպատակը և ծրագրի կողմից լուծվող հիմնական խնդիրները» գլխի 4.3-րդ կետում, «5. Ակնկալվող արդյունքները» գլխի 3-րդ կետի վեցերորդ պարբերությունում, «7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը» գլխի վերջին պարբերության առաջին նախադասությունում, «IV. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» բաժնի 1.1.1-ին, 3.1-ին, 3.1.4-րդ և 3.2.2-րդ կետերում, «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի 1-ին կետում, «XI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» բաժնի 1.1.1-ին, 3.1-ին, 3.1.4-րդ և 3.2.2-րդ կետերում, N 1 հավելվածում և N 2 հավելվածի 2-րդ կետում «ՀՀ ՍՊԱԾ-ի» և «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «5. Ակնկալվող արդյունքները» գլխի 3-րդ կետի վեցերորդ պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի», «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի 2-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ը», N 2 հավելվածի 1-ին կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻ վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) «II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ» բաժնի «3. Հիմնախնդրի ներկա վիճակը» գլխի վերջին նախադասությունում «ՀՀ ՍՊԱԾ-ի», «5. Ակնկալվող արդյունքները» գլխի առաջին պարբերությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի», «7. Ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացումը» գլխի երկրորդ նախադասությունում և վերջին պարբերության երկրորդ նախադասությունում «ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) «IV. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» բաժնում «3.3.6. Միջոցառում 6 Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մշակում և կիրառում» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմի մշակում և կիրառում» բառերով.
5) «X. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» բաժնի`
ա. 4-րդ կետում «ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,
բ. 7-րդ կետում «Արդյունաբերության և առևտրի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով,
գ. 8-րդ և 9-րդ կետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը 1.1.2, 1.1.3, 2.1.1, 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.2.1, 3.2.2, 3.2.4:»,
դ. 10-րդ կետում «Էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,
ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը 1.1.3, 2.1.1, 3.1.3, 3.3.6:»,
զ. բաժինը 12-րդ կետից հետո լրացնել նոր` 12.1-ին կետով.
«12.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն 1.1.5, 3.3.5»,
է. 13-րդ կետի միջոցառումները լրացնել հետևյալ կետերով`
1.1.3, 1.1.5, 2.1.1, 2.1.3, 2.1.4, 3.1.3,
ը. 14-րդ կետում «Հայպետատոմհսկողությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով,
թ. 15-րդ կետում «Հայհիդրոօդերևութաբանության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով,
ժ. 17-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» բառերով.
6) N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետում «ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերով,
բ. 9-րդ կետում «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով,
գ. 10-րդ կետում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,
դ. 11-րդ կետում «ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերով,
ե. 12-րդ կետում «ՀՀ տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,
զ. 14-րդ կետում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,
է. 16-րդ կետում «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով,
ը. 18-րդ կետում «Հայհիդրոօդերևութաբանության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով,
թ. 19-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» բառերով,
ժ. 21-րդ կետում «Հայպետատոմհսկողություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով.
7) N 1 հավելվածում «Վարչապետ» բառը փոխարինել «ԱԻ նախարար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 12 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|