Basic information
Number
ՆՀ-119-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (30.05.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.518
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
20.05.2013
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
20.05.2013
Effective date
30.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԲԱԶՄԱԴՈՆՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ TF 012529 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2012 թվականի նոյեմբերի 15-ին և 2013 թվականի ապրիլի 2-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հանրային ֆինանսական կառավարման հզորացման ծրագիր» Բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի TF 012529 դրամաշնորհի համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 20

Երևան

ՆՀ-119-Ն

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation