Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 572-Ա

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 19-րդ կետի «բ» ենթակետի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները և որոշման N 1 հավելվածի 5.5-րդ կետի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 1-ի N 61-Ա որոշմամբ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված սակագները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2009 թվականի ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնակարգող խորհրդի համապատասխան որոշումներով միավորվել են`

1) «Ազատ» և «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Ազատ» ջրօգտագործողների ընկերություն.

2) «Թալին» և «Մուշ» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Թալին» ջրօգտագործողների ընկերություն.

3) «Արագած-ոռոգում», «Շիրոռոգում», «Աջափնյակ-ոռոգում» և «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերություն.

4) «Բերդ» և «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Ուտիք» ջրօգտագործողների ընկերություն.

5) «Բռնակոթ», «Տոլորս» և «Ձորեր» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Սիսիան» ջրօգտագործողների ընկերություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 29

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 572-Ա որոշման

 

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

(հազ. դրամ)

Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) անվանումները

2009 թվականի ֆինանսական աջակցության չափաքանակների հանրագումարը

1

2

«Արտաշատ» ՋՕԸ

318,376.00

«Արարատ» ՋՕԸ

409,441.00

«Ազատ» ՋՕԸ

371,736.93

«Մխչյան» ՋՕԸ

25,460.07

«Վեդի» ՋՕԸ

333,402.00

«Մասիս» ՋՕԸ

50,000.00

«Մուսալեռ» ՋՕԸ

217,697.00

«Վաղարշապատ» ՋՕԸ

258,800.00

«Ակնալիճ» ՋՕԸ

174,030.00

«Խոյ» ՋՕԸ

551,000.00

«Երևան» ՋՕԸ

133,174.00

«Կոտայք» ՋՕԸ

53,674.00

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

94,933.00

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ

33,730.00

«Հրազդան-ջուր» ՋՕԸ

15,451.00

«Նաիրի» ՋՕԸ

39,593.00

«Եղվարդ» ՋՕԸ

29,657.00

«Փարպի» ՋՕԸ

20,000.00

«Շամիրամ» ՋՕԸ

62,000.00

«Աշտարակ» ՋՕԸ

15,000.00

«Քասախ» ՋՕԸ

10,000.00

«Ամբերդ» ՋՕԸ

2,000.00

«Ապարան-Արագած» ՋՕԸ

11,795.00

«Գավառ» ՋՕԸ

55,200.00

«Մարտունի» ՋՕԸ

101,700.00

«Վարդենիս» ՋՕԸ

38,000.00

«Սև ջուր-Ախթամար» ՋՕԸ

80,000.00

«Թալին» ՋՕԸ

369,451.00

«Արմավիր» ՋՕԸ

246,110.00

«Մերձափնյա» ՋՕԸ

133,000.00

«Արաքս» ՋՕԸ

228,266.00

«Շենիկ» ՋՕԸ

113,179.00

«Քարակերտ» ՋՕԸ

25,000.00

«Շիրակ» ՋՕԸ

62,913.45

«Շիրոռոգում» ՋՕԸ

1,085.00

«Արագած-ոռոգում» ՋՕԸ

1,011.55

«Աջափնյակ-ոռոգում» ՋՕԸ

1,000.00

«Այգաբաց-ոռոգում» ՋՕԸ

3,990.00

«Նոյեմբերյան» ՋՕԸ

147,503.00

«Իջևան» ՋՕԸ

10,000.00

«Ուտիք» ՋՕԸ

13,537.00

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

49,000.00

«Գետիկ» ՋՕԸ

20,000.00

«Վայք» ՋՕԸ

13,000.00

«Սիսիան» ՋՕԸ

22,715.00

«Մեղրի» ՋՕԸ

122,500.00

«Եղեգնաձոր» ՋՕԸ

135,000.00

«Որոտան» ՋՕԸ

21,200.00

«Ղափան» ՋՕԸ

5,100.00

            Ընդամնեը

5,250,411.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան