Գլխավոր տեղեկություն
Համար
N 451-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.520
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2009 թվականի N 451-Ն

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) օրգանական գյուղատնտեսության մեջ սահմանափակ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 451-Ն որոշման

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Նյութի անվանումը

Կիրառման կարգը

1

2

Մսուրային գոմաղբ և թռչնաղբ` օրգանական արտադրության պայմաններում

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Գոմաղբահեղուկ և մեզ` օրգանական արտադրության պայմաններում

սնուցման ձևով

Օրգանական նյութեր` օրգանական արտադրության պայմաններում

հիմնական պարարտացման ձևով

Կանաչ պարարտացում` օրգանական արտադրության պայմաններում

վարի միջոցով` բուսածածկը հողի տակ շրջելու ձևով

Կալցիումի կարբոնատ (կավիճ, կրակավ, մանրացված կրաքար, ֆոսֆոր պարունակող կավիճ)` բնական ծագման

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Մագնեզիումի հանքաքարեր` բնական ծագման

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Մագնեզիումի սուլֆատ
(էպսոլիտ)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Գիպս (կալցիումի սուլֆատ)`
բնական ծագման

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Կալիումական աղեր (կաինիտ, սիլվինիտ և այլն, քլորի պարունակությունը 60%-ից ոչ ավելի)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Դիստիլյանտներ և դիստիլիսցված էքստրակտներ (բացառությամբ ամոնիակայինի)

հիմնական պարարտացման ձևով

Նատրիումի քլորիդ` բնական ծագման

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Ալյումինի-կալցիումի ֆոսֆատ (կադմիումի պարունակությունը չպետք է գերազանցի 90 մգ/կգ)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Կավապար (պերլիտ, բենտոնիտ, ցեոլիտ)

հիմնական պարարտացման ձևով

Քարի փոշի (պեմզայի մանր խիճ, ավազ)

հիմնական պարարտացման ձևով

Բնական պայմաններում հանդիպող օրգանիզմներ (որդեր, ազոտ ֆիկսող բակտերիաներ)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Որդերի և միջատների հումուս (կենսահումուս)

հիմնական պարարտացման ձևով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
        Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 451-Ն որոշման

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

Նյութի անվանումը

Կիրառման կարգը

1

2

Մսուրային գոմաղբ և թռչնաղբ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Գոմաղբահեղուկ և մեզ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում

սնուցման ձևով

Կոմպոստացված կենդանական արտաթորանք, այդ թվում` թռչնաղբ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Չոր մսուրային գոմաղբ և ջրազրկված թռչնաղբ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Մարդու արտաթորանք պարունակող պարարտանյութեր

սնուցման ձևով, միայն կերային մշակաբույսերի սնուցման նպատակով

Ծղոտ

հիմնական պարարտացման ձևով

Կոմպոստ և սուբստրատ` սնկերի մնացորդներից

հիմնական պարարտացման ձևով

Տեսակավորված, կոմպոստացված կամ խմորված կենցաղային սննդամթերքի թափոններ (բուսական կամ կենդանական կենցաղային թափոններ, որոնք կոմպոստացվել կամ անաերոբ խմորման են ենթարկվել բիոգազի արտադրության համար, երբ արտադրվում է փակ և հսկվող հավաքի համակարգում` հետևյալ նյութերի չոր զանգվածի համեմատությամբ ընդունված խտությամբ` մգ/կգ կադմիում` 0.7, պղինձ` 70, նիկել` 25, կապար` 45, ցինկ` 200, սնդիկ` 0.4, քրոմ, ընդամենը 70մգ/կգ)

հիմնական պարարտացման ձևով

Կոմպոստացված բուսական ծագման կողմնակի (ուղեկցող) նյութեր

հիմնական պարարտացման ձևով

Տորֆ` առանց սինթետիկ հավելումների

սածիլների աճեցման տորֆահումուսային խառնուրդներում

Կենդանական ծագման վերամշակված արտադրանք`
1) արյան ալյուր
2) սմբակների ալյուր
3) եղջյուրային ալյուր

հիմնական պարարտացման ձևով

4) ոսկրալյուր կամ ապաժելատինազրկված ոսկրային ալյուր
5) ձկնային ալյուր
6) մսալյուր
7) փետուրի, մազի ալյուր
8) մորթի

հիմնական պարարտացման ձևով

Ջրիմուռներ և արտադրանք` ջրիմուռներից

հիմնական պարարտացման ձևով

Թեփ և փայտի թափոններ (քիմիական մշակման չենթարկված)

հիմնական պարարտացման ձևով

Փայտ և փայտի մոխիր (քիմիական մշակման չենթարկված)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Բնական ֆոսֆատային ապարներ (կադմիումը չպետք է գերազանցի 90մգ/կգ)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Հիմնային խարամ

հիմնական պարարտացման ձևով

Չմշակված կալիումական աղից ֆիզիկական էքստրակտման եղանակով ստացված կալիումի սուլֆատ

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Միկրոէլեմենտներ (բոր, պղինձ, երկաթ, մանգան, մոլիբդեն, ցինկ)

հիմնական պարարտացման և սնուցման ձևով

Շաքարի արտադրությունից ստացված կողմնակի նյութեր

հիմնական պարարտացման ձևով

Կալցիումի քլորիդի լուծույթ

սնուցման ձևով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
        Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 451-Ն որոշման

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 Միջոցի անվանումը

Կիրառման կարգը

Ժելատին

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Հիդրոլիզի ենթարկված սպիտակուցներ/պրոտեիններ (կազեին և այլն)

գրավչանյութ
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Բնական ծագման խիտինային ազդեցության նեմատոդասպան միջոց (նեմատոցիդներ)

մինչև սածիլումը կամ ցանքը`
հողի մակերեսին ցրելը,
այնուհետև` հողի մեջ մտցնելը

Հանքաքարային փոշի (քարի փոշի)

վանող նյութեր (ռեպելենտ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Սիլիկատներ, կավապար (բենտոնիտ)

վանող նյութեր (ռեպելենտ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Նատրիումի սիլիկատ

վանող նյութեր (ռեպելենտ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Նատրիումի բիկարբոնատ

վանող նյութեր (ռեպելենտ)
վնասակար օրգանիզմի ի հայտ գալու ժամանակ

Երկաթի ֆոսֆատ

կողինջների դեմ (մոլյուսկիցիդ)
մակերեսային սրսկման համար աճեցվող բույսերի միջև

Կվարցային ավազ

վանող նյութեր (ռեպելենտ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Մեխանիկական միջոցներ՝ պաշտպանիչ ցանցեր, սոսնձով պատված թակարդներ, կպչուն ժապավեններ, զսպանակաձև արգելքներ

վեգետացիայի ընթացքում

Բուսական և կենդանական յուղեր

միջատասպան, սնկասպան և աճի կարգավորիչ (ինսեկտիցիդ, ֆունգիցիդ, ինհիբիտոր) վաղ գարնանը մինչև բողբոջների ուռչելը, երբ օդի ջերմաստիճանը 40 C-ից ցածր չէ

Մեղրամոմ

էտի ժամանակ առաջացած վնասվածքի մեկուսացման համար

  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
        Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 451-Ն որոշման

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 Նյութի անվանումը

 Կիրառման կարգը

1

2

Բուսական և կենդանական ծագման

Պիրետրինների հիմքի վրա
ստացված պատրաստուկներ

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Ռոտենոնի հիմքի վրա ստացված պատրաստուկներ

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Դառնափայտի հիմքի վրա ստացված պատրաստուկներ

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Ծովային ջրիմուռներ, ծովի աղ և աղաջուր (առանց քիմիական վերամշակման)

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Լեցիտին

սնկասպան (ֆունգիցիդ)
վեգետացիայի ընթացքում հիվանդության
ի հայտ գալու ժամանակ

Բնական թթուներ (քացախաթթու և այլն)

մոլախոտասպան

Սնկերի թուրմ

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի ի հայտ գալու ժամանակ

Բնական բուսական պատրաստուկներ` բացառությամբ մաքուր նիկոտինի

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Վնասատուների դեմ կենսաբանական պայքարի համար օգտագործվող միկրոօրգանիզմներ

Միկրոօրգանիզմներ (գենետիկորեն չփոխակերպված բակտերիաներ, վիրուսներ, սնկեր)

վեգետացիայի ընթացքում վնասատուի
ի հայտ գալու ժամանակ

Հանքային ծագում ունեցող բույսերի պաշտպանության միջոցներ

Պղինձ` պղնձի հիդրոօքսիդի, պղնձի քլորօքսիդի (եռահիմք), պղնձնի սուլֆատի, պղնձի օքսիդի տեսքով (բորդոյան խառնուրդ, պղնձի հիդրոօքսիդ, պղնձի օքսիքլորիդ)

սնկասպան (ֆունգիցիդ)
վեգետացիայի ընթացքում մինչև հիվանդության ի հայտ գալը

Ծծումբ

տզասպան, սնկասպան և աճի կարգավորիչ (ակարիցիդ, ֆունգիցիդ, ռեպելենտ)
վեգետացիայի ընթացքում վնասակար օրգանիզմի ի հայտ գալու ժամանակ

Կալիումի պերմանգանատ

սնկասպան, բակտերիասպան (ֆունգիցիդ, բակտերիոցիդ), ախտահանման նպատակով

Հանքային յուղեր

միջատասպան (ինսեկտիցիդ),
միայն պտղատու ծառերի և խաղողի վազերի վրա վաղ գարնանը մինչև բողբոջների ուռչելը, երբ օդի ջերմաստիճանը 40 C-ից ցածր է

Կալիումական աղի ճարպաթթու (փափուկ օճառ)

միջատասպան (ինսեկտիցիդ)
վեգետացիայի ընթացքում վնասատուների
ի հայտ գալու ժամանակ

Թակարդներում և դոզավորիչներում օգտագործվող նյութեր

Ֆերոմոնների հիմքի վրա ստացված պատրաստուկներ

գրավչանյութ, սեռական պահվածքի խափանող վեգետացիայի ընթացքում թակարդներում և ցրիչներում

Մետալդեհիդի հիմքի վրա ստացված պատրաստուկներ, որոնք պարունակում են վանող նյութեր (ռեպելենտներ)` ավելի բարձր կազմակերպված կողինջներին վանելու համար

վեգետացիայի ընթացքում թակարդներում և ցրիչներում

Այլ միջոցներ

Էթիլեն

պտուղների հասունացումն արագացնող միջոց հետբերքահավաքային պահպանության շրջանում

Ածխաթթու գազ և ազոտ

հետբերքահավաքային պահպանության շրջանում

Էթիլ սպիրտ

ախտահանման նպատակով

Ստերիլիզացված արուներ

վեգետացիայի ընթացքում վնասատուի բազմացման շրջանում

Ռոդենտիցիդներ

շինություններում և անասնագոմերում, մկնանման կրծողների դեմ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
        Դ. Սարգսյան