ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 441-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1.3-րդ ենթակետից հանել «Տարաբնույթ տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման ժամանակակից գործուն համակարգի ձևավորում» բառերը.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.9-րդ ենթակետով.
« |
|
». |
3) 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
4) ուժը կորցրած ճանաչել 3.2-րդ ենթակետը.
5) 3.4-րդ ենթակետի`
ա. 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.4. Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացում և բարեփոխում»,
բ. 3-րդ սյունակում «ծրագիր» բառը փոխարինել «հայեցակարգ» բառով.
գ. 4-րդ սյունակում «հաստատված ծրագիր» բառերը փոխարինել «ընդունված հայեցակարգ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|