Գլխավոր տեղեկություն
Համար
N 441-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.514
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 441-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1.3-րդ ենթակետից հանել «Տարաբնույթ տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման ժամանակակից գործուն համակարգի ձևավորում» բառերը.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.9-րդ ենթակետով.

 

«

1.9. Հայաստանի Հանրապետու-
թյունում տարե-րային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորում

Մշակ-
ված
հայեցա-
կարգ

Ընդուն-ված հայեցա-կարգ

Տարերային
աղետների կանխատես-ման և կան-խարգելման գործուն մեխանիզմներ

Հաստատ-ված իրա-վական
ակտեր

Ձևավոր-ված համա-կարգ

Հայաստանի Հանրապե-տության արտակարգ իրավիճակ-ների նա-խարարու-թյուն

 ».

 

3) 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.1. Աղետների կամ պատերազմական
իրավիճակի արդյունքում վնասված և ոչնչացված ենթակառուցվածքների առաջնային վերականգնողական հանրային աշխատանքների իրականացման և
տուժած բնակավայրերի բնակիչներին այդ աշխատանքներում ներգրավելու համա-կարգի ձևավորում

Մշակ-ված
հայեցա-կարգ

Ընդուն-ված
հայեցա-կարգ

Հաս-տատ-ված իրավա-կան
ակտեր

Տուժած բնա-կավայրերի բնակիչներին վերականգնո-ղական աշխատանք-ներում պաշտոնապես ներգրավելու նպատակով ներդրված մեխանիզմներ

Ձևավորված ֆինանսական ֆոնդեր՝ այդ աշխատանք-ների դիմաց վարձատրու-թյան համար

Հայաստանի Հանրապե-տության արտակարգ իրավիճակ-ների նախարա-րություն

 ».

 

4) ուժը կորցրած ճանաչել 3.2-րդ ենթակետը.

5) 3.4-րդ ենթակետի`

ա. 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4. Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացում և բարեփոխում»,

բ. 3-րդ սյունակում «ծրագիր» բառը փոխարինել «հայեցակարգ» բառով.

գ. 4-րդ սյունակում «հաստատված ծրագիր» բառերը փոխարինել «ընդունված հայեցակարգ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 29

Երևան