Գլխավոր տեղեկություն
Համար
N 269-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2009 թվականի N 269-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդակցությունը 2009 թվականի ապրիլի 14-17-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների կազմակերպումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի (50 մարդ)` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 10520000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 31

Երևան