Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2009-13.05.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2009 թվականի N 266-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները`

1. Հաստատել Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 31-ի N 266-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման բովանդակությունը

Միջոցառման իրականացման նպատակով ընդունվելիք փաստաթղթին ներկայացվող պահանջները

Կատարման ժամկետը

Իրականացնող մարմինները

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետության բնա-կավայրերում արտադրության և սպառ-ման թափոնների կառավարման հայե-ցակարգի մշակում և այն ՀՀ կառավա-րության քննարկմանը ներկայացնելը

Հայեցակարգը պետք է սահմանի ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական քաղաքականության գերա-կայությունները, հիմնական սկզբունքները և ուղղու-թյունները, կայուն կառավարման համակարգի հիմքերը: Հայեցակարգը պետք է առաջարկի համապատասխան ծրագրեր` բնագավառի իրավական, տնտեսական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների համար:

մինչև 2009 թ. օգոստոսի 1-ը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

2.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Օրենքը պետք է կարգավորի սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում ծագող բոլոր իրավա-հարաբերությունները, պետք է սահմանի այդ ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները:
Օրենքը պետք է լրացնի «Թափոնների մասին» ՀՀ օրենքը և հնարավորություն ստեղծի բնագավառի առևտրայնացման համար:
Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի գործող ՀՀ մի շարք օրենքներում փոփոխության, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այլ իրավական ակտեր ընդունելու մասին առաջարկով:

մինչև 2009 թ.
նոյեմբերի 1-ը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

3.

Ըստ սանիտարական մաքրման աշխա-տանքների որակի նկատմամբ ներ-կայացվող պահանջների` քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգման մշակում և հաստատում` մակերեսների ճշգրտմամբ

Ելնելով սանիտարական մաքրման որակի նկատմամբ պահանջներից` մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգում` մայրաքաղաքային նշանակության փողոցների և հրապարակների ու համայնքային նշանակության փողոցների և հրապարակների (վերջիններս ըստ բարեկարգվածության աստիճանի դասակարգվում են 1-3 կատեգորիաների):

մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստի պետական կոմիտե

4.

Սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների միասնական նորմատիվների, տեխնոլոգիական և արժեհաշվարկի կարգի մշակում և հաստատում

Հաշվի առնելով Երևան քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգումը և դրանց մաքրման որակի նկատմամբ ներկա պահանջները` ուժը կորցրած է ճանաչվում Երքաղսովետի գործկոմի 1988 թ. մարտի 2-ի N 5/54 որոշումը, մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում են Երևան քաղաքի համար սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների իրականացման`
- միասնական տեխնոլոգիական կարգը և պարբերականությունը,
- սպասարկման միասնական նորմաները,
- սանիտարական մաքրման աշխատողների վարձատրության միասնական դրույքաչափերը,
- արժեհաշվարկի օրինակելի տարբերակը:

մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

5.

Սանիտարական մաքրման որակի վերահսկողության համակարգի մշակում և ներդրում

Մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից քաղաքի փողոցների և հրապարակների սանիտարական վիճակի ամենօրյա հսկողության իրականացման ու մաքրության վիճակի գնահատման կարգը: Գնահատման սանդղակը և չափանիշները պետք է ներառվեն նույն կարգի մեջ: Կարգը պետք է պարունակի հայտնաբերված թերու-թյունների վերացման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև սահմանի մաքրման աշխատանքների կատարողականների վճարման վրա սանմաքրման որակի գնահատականի ազդեցության մեխանիզմը և չափերը:

մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

6.

Կենցաղային աղբի կուտակման հաշ-վարկային նորմաների մշակում

ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն ըստ աղբ գոյացնող օբյեկտների (բնակչություն, առողջապահության, կրթության, առևտրի, հանրային սննդի, մշակույթի, կենցաղ-սպասարկման և հանրային ոլորտի այլ օբյեկտներ) կենցաղային աղբի կուտակման միասնական հաշվարկային նորմաների մշակման և ընդունման վերաբերյալ:

մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

7.

Բնակչությունից կենցաղային աղբա-հանության վարձավճարների գանձման միասնական կարգի մշակում

Մշակվում և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն Երևան քաղաքի բնակիչներից և կենցաղային աղբ գոյացնող օբյեկտներից աղբահանության վարձավճարների չափի, գանձման միասնական կարգի, աղբահանության պայմանագրի ձևի, բնակիչներից և օբյեկտներից վարձավճարի գանձման միասնական մեխանիզմի (կոռուպցիոն ռիսկ չպարունակող) և դրա նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ:

մինչև 2009 թ. դեկտեմբերի 1-ը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Երևանի քաղաքապետարան

8.

Բնակավայրերի տարածքների սանի-տարական պահպանության շինարա-րական նորմերի ու կանոնների մշակում և հաստատում

Սահմանված կարգով ներկայացվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նորմաները պետք է սահմանեն հանրապետության բնակավայրերում կենցաղային աղբի կուտակման, հավաքման, տեղափոխման, վերամշակման և տեղադրման բնագավառների օբյեկտների նախագծման, կառուցման և շահագործման հաշվարկային պարամետրերը:

մինչև 2009 թ. դեկտեմբերի 1-ը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

9.

Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները միասնական օպերատորի (կամ օպերատորների) միջոցով իրականացնելու համար մրցութային փաթեթի նախապատրաստում և միջազգային մրցույթի կազմակերպում

Մրցութային պայմանների մեջ պետք է ներառվեն աղբա-վերաբարձման, տեսակավորման և աղբավերամշակման կայանքների կառուցման, աղբի հավաքման ու կուտակման համար մեքենամեխանիզմների ձեռքբերման, սանմաքրման ու աղբահանության սխեմաների մշակման ու կիրառման վերաբերյալ ներդրումային առաջարկները:
Մրցութային փաթեթը նախապես քննարկվում է ՀՀ վարչապետի մոտ:

մինչև 2009 թ. օգոստոսի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Երևանի քաղաքապետարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2009, N 626-Ա 29.07.2009, N 266-Ա
12.05.2009, N 379-Ա 13.05.2009, N 266-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան