ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 426-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1202-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 164,741.0 հազ. դրամ, որից`
1) 154,720.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշման հավելվածում ընդգրկված և 2008 թվականին ֆինանսական աջակցություն չստացած Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող` քանդված և քանդման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար.
2) 6,556.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների փլուզման հետևանքով անօթևանի կարգավիճակում հայտնված անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար, որից`
ա. 2,682.0 հազ. դրամը` Ոսկի Նազլուխանյանին,
բ. 3,874.0 հազ. դրամը` Հովհաննես Բադալյանին.
3) 3,465.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների իրականացման համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1202-Ա որոշման հավելվածի 3-րդ և 50-րդ կետերը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշման հավելվածում ընդգրկված Մարգարիտ Մանուկյանի և Թամարա Պետրոսյանի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ֆինանսական աջակցություն ստանալու մասին պայմանագրեր` մինչև 2009 թվականի մայիսի 15-ը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|