Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.06/24(690) Հոդ.480
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` համաձայն N 2 հավելվածի.

3) տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն N 3 հավելվածի».

3) որոշման հավելվածում`

ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառով.

բ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման VIN համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` —-- ———-20 թ.» և «Կ.Տ.».

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.

«8.1. Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը պարունակում է ՀԴ 003-2000 «Վարչատարածքային միավորների դասակարգիչ» դասակարգչով նախատեսված տվյալ մարզի (Երևան քաղաքի) համապատասխան կոդը և տվյալ մարզում (Երևան քաղաքում)` տեխնիկական զննության գործունեություն իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը` երկնիշ արաբական թվանշաններով:

8.2. Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում:»,

դ. 14-րդ կետը և տեխնիկական զննության կտրոնի գծապատկերն ուժը կորցրած ճանաչել,

ե. 19-րդ կետից հանել «սերիաների և» բառերը,

զ. 21-րդ կետում «հրաման» բառը փոխարինել «հանձնարարական» բառով,

է. 22-րդ կետում «հրամանի» բառը փոխարինել «հանձնարարականի» բառով,

ը. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման - հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 415-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 15-ի N 346-Ն որոշման

 

Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ

Ներմուծեք նկարագրությունը_143

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 415-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 15-ի N 346-Ն որոշման

 

Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ

 

* 000001*

Մակնիշը________________ Թողարկման տարեթիվը__________
   
Համարանիշը______________ Թափքը____________________
   
Շարժիչը_________________ Հենասարքը__________________

        
Նույնականացման (VIN) համարը  ________________________________

Գույնը____________________                 

Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը
_____________________________
Հատուկ նշումներ___________________________________________
______________________________________________________
Տալու ամսաթիվը`   ___  ______200   թ.
 

Հսկիչ______________  ______________
                                                                                            «Կ.Տ.»

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան