ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2009 թվականի N 223-Ա
Կ. ԱՍՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Արմիմպորտ» կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններ վերապահելու մասին» N 168-Ա որոշումը՝
Կարեն Ասոյանին 2009 թվականի ապրիլի 1-ից նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 17 Երևան |