Basic information
Number
N 378-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.04.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.04.2013
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
19.04.2013
Effective date
20.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2013 թվականի N 378-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը հաստատելու մասին» N 1793-Ա որոշմամբ հաստատված ցանկի «Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ և 15-րդ կետերով.

 

«

14.

«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա (14 մայիսի, 1954 թ.)

կոնվենցիայի 26-րդ հոդվածի 2-րդ կետ

յուրաքանչյուր չորս տարին մեկ

ՀՀ մշակույթի
նախարարություն

15.

«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրություն

երկրորդ արձանագրության 37-րդ հոդվածի 2-րդ կետ

յուրաքանչյուր չորս տարին մեկ

ՀՀ մշակույթի
նախարարություն

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 19

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation