Basic information
Number
N 70
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.02.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.112
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.01.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.01.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.01.2001
Effective date
23.02.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2001 թվականի N 70

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 10 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնումների և ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրությունը լիցենզավորելու մասին» N 10 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման կանոնակարգի 3-րդ կետի «բ», 6-րդ կետի «զ», 8-րդ կետի «ե» և 42-րդ կետի «գ» ենթակետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան