Basic information
Number
ՀՕ-144
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.03.2001-12.04.2007)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2001.03.05/7(139) Հոդ.173
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
05.03.2001
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
05.03.2001
Effective date
05.03.2001
Interrupt date
12.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի վերջում լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 31-րդ կետով սահմանված դեպքի:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31. -րդ կետով.

«31. Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով և Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն:

Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 մարտի 2001 թ.
ՀՕ-144