Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2009 թվականի N 249-Ա

 

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒԲԼՅԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Գրիգորյանին 2009 թվականի ապրիլի 19-25-ը գործուղել Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Վ. Միրումյանի և Վ. Գրիգորյանի` Լյուբլյանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուբլյանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 25

Երևան