ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2009 թվականի N 394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 259-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերը միջազգային և դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության գումարներն են, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական գումարներն ու տնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված դատապարտյալների աշխատավարձերը, իսկ ելքերը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական գումարների ու տնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված դատապարտյալների աշխատավարձերի վճարման նպատակով` անկանխիկ շրջանառությամբ ապրանքներ գնելու համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 18 |