ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2009 թվականի N 135-Ա
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2009 թվականի փետրվարի 25-26-ը հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունները Երևանում անցկացնելու կապակցությամբ հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների անցկացման և գերմանական պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը` 1950000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 24 Երևան |