ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 260-Ա
ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով ջութակահար Վիլեն Գաբրիելյանի՝ երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վիլեն Հովհաննեսի Գաբրիելյանին (ծնվ.` 1983 թվականի ապրիլի 15-ին, քաղ. Երևան, Ավան, Բրյուսովի թաղ., 63 շենք, բն. 14) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 24 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|