ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2009 թվականի N 132-Ա
Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին 2009 թվականի մարտի 11-14-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 52-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք նախարարական և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Երիցյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Երիցյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 24 Երևան |