Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2007-01.01.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.218
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 111-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.05 N 1552-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի չափը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։

(2-րդ կետը փոփ. 22.09.05 N 1552-Ն)

3. Սույն որոշմամբ սահմանված կարգը ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. փետրվարի 4

Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 111-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(Վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում կազմակերպված ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:

(1-ին կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

2. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածն ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:

(2-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, ուսումնական փորձաշրջան անցնողի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են,

բ) փոխհատուցման գումարի չափը,

գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը,

դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն   «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների,

ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուի պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի:

(3-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

4. Ոստիկանությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի ուսումնական փորձաշրջան, և ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվող դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:

(4-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

5. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղվող ոստիկանության ծառայողի, ուսումնական փորձաշրջան անցնողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, իսկ քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող, հրամանագրումը:

(5-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

6. Ուսումնառության ընթացքում ուսման, վերապատրաստման  (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար սահմանված ծախսերի փոփոխման դեպքում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղված ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություն գործուղվածի, ուսումնական փորձաշրջան անցնողի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է նոր պայմանագիր:

(6-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(7-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)

8. Ուսումնական հաստատությունից ազատված ոստիկանության ծառայողը, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը, ուսումնական փորձաշրջան անցնողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:

(8-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, և դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:

(9-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

(Կարգը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան