Գլխավոր տեղեկություն
Համար
N 257-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.01/17(683) Հոդ.295
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2009 թվականի N 257-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոչ առևտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության փորձնական ծրագիր» IDF 092616 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոչ առևտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության փորձնական ծրագիր» IDF 092616 դրամաշնորհի համաձայնագրի` առանց ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման իրականացման առանձնահատկությունը` սահմանել, որ`

1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով.

2) ծրագրի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 24

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան