ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 159-Ա
«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերին աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի հունվարի 23-ի նիստի N 18-38 արձանագրային որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 3.400.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով` որպես «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ներգրավվող 1.500.000 ԱՄՆ-ի դոլար և գործող 1.900.000 ԱՄՆ-ի դոլար ժամկետային վարկերի հիմնական գումարի վերադարձման ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) որպես երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընդունել «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքը, սարքավորումները, ինչպես նաև պահեստում առկա պատրաստի արտադրանքի մնացորդը` շրջանառու գրավի կանոններով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|