Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.428
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2009 թվականի N 359-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է` համայնքում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».

2) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին կետը.

3) 25-րդ կետում «Քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարը» բառերով.

4) 26-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետը)» բառերը.

5) N 1 ձևում «Համայնքի ղեկավար (ՀՀ մարզպետ, Երևանի քաղաքապետ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 14

Երևան