ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2009 թվականի N 354-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 16-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».
2) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին ու 9-րդ կետերը և 11-րդ կետի երկրորդ պարբերությունը.
3) N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով.
4) N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|