ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2009 թվականի N 179-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի փետրվարի 13-ի նիստի արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից տնտեսավարող կազմակերպության սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով 2009 թվականի առաջին եռամսյակում հիմնադրամին տրամադրել 125,000.0 հազ. դրամի չափով բյուջետային վարկ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` առանց գրավի, տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով` վարկային պայմանագրում նախատեսելով, որ նշված վարկի մարումը հիմնադրամի կողմից իրականացվելու է հիմնադրամի հաշվին` այդ վարկի մարման համար նպատակային մուտքերի ստացման կամ հիմնադրամի գործունեության արդյունքում բավարար չափով դրամական միջոցների ազատ մնացորդի առաջացման դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել հսկողություն հիմնադրամի կողմից բյուջետային վարկի մարման համար սույն որոշման 1-ին կետում նշված պայմանների առաջացման դեպքում հիմնադրամի միջոցներից սույն որոշման 1-ին կետի համաձայն հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի մարման գծով միանվագ կամ մաս-մաս վճարումների կատարման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 27 Երևան |