Գլխավոր տեղեկություն
Համար
N 349-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.419
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2009 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 731 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրից և 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության)» բառերը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգը,

բ) ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրերի տիպային օրինակը` դրանում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձավճարի չափը վարձատուի պահանջով ենթակա է վերահաշվարկման:

2.2. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կազմակերպություններին վերապահված գույքի, տարածքի վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնելիս` վարձավճարի նվազագույն մեծությունը հաշվարկել` առաջնորդվելով սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով:».

3) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 1-ին կետը «հարցերը» բառից հետո լրացնել «, եթե տվյալ գույքը վարձակալության տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգի 1-ին կետում նշված` վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի նվազագույն մեծությունը որոշվում է`

1) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով`

 

Վգ = Ահ/ (Աժ x 12),

 

որտեղ`

Վգ-ն յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,

Ահ-ն վարձակալության տրամադրվող գույքի հաշվեկշռային (ձեռքբերման) արժեքն է` արտահայտված դրամով,

Աժ-ն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը.

2) շենքերի, շինությունների համար` հետևյալ բանաձևով`

 

Վտ = (Ակ x 0,05 x Գկ )/(12 x Գմ),

 

որտեղ`

Վտ-ն շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,

Ակ-ն շենքերի, շինությունների «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կադաստրային արժեքն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը,

Գկ-ն վարձակալության տրամադրվող տարածքում հաղորդակցուղիների (ջուր, սանհանգույց) առկայության գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`

հաղորդակցուղիների առկայության դեպքում՝ 1.1,

հաղորդակցուղիների բացակայության դեպքում՝ 0.9,

Գմ-ն շենքերի, շինությունների մաշվածության ուղղիչ գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 1.0,

7- 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.94,

10-12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.91,

13-15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.88,

16-18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.85,

19-21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.82,

22-24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.79,

25-27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.76,

28-30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.73,

31-40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.70,

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.60»,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն կարգի 6-րդ կետում չնշված դեպքերում գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով:»,

դ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «գ» ենթակետը, ինչպես նաև 3-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) 1-ին կետից հանել «, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության» բառերը.

2) 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «վարչությունը» բառից հետո լրացնել «` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 14

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան