ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2009 թվականի N 370-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Համայնքի վարչական սահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (սեփականատիրոջը կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձին) տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».
2) ուժը կորցրած ճանաչել կարգի 8-րդ և 9-րդ կետերը.
3) 10-րդ կետի առաջին նախադասությունում «7-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ կետով» բառերով.
4) 10-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքների ղեկավարները տրամադրած թույլտվության մասին նույն ժամկետում իրազեկում են նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին: Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:».
5) N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով.
6) N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով.
7) N 3 ձևում «ՀՀ մարզ (Երևան), համայնք» բառերը փոխարինել «ՀՀ մարզ, համայնք» բառերով.
8) N 4 ձևում «ՀՀ մարզ (Երևան), համայնք» բառերը փոխարինել «ՀՀ մարզ, համայնք» բառերով.
9) N 5 ձևում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 16 Երևան |