Գլխավոր տեղեկություն
Համար
N 134
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.05/63(435)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2000

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2000 թվականի N 134
քաղ. Երևան

 

ՀԱՄԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետի և 25 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մարտի 31-ի N 134 որոշմամբ

 

 Կ Ա Ր Գ

 

համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատումը:

2. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման (այսուհետև` գույքի գնահատման) պահ է հանդիսանում մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետև` լիազորված պետական մարմին) ղեկավարի կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:

 

II. Համեմատության բազայի ընտրությունը

 

 3. Պետական գույքի մասնավորեցման ժամանակ համապատասխան ընկերությունները (ձեռնարկությունները) (այսուհետև` գնահատվող ընկերություն) գնահատելիս որպես համեմատության բազա ընտրվում են տնտեսության նույն ճյուղին պատկանող և համանման արտադրանք թողարկող (ծառայություն մատուցող) գնահատման պահին նախորդող 36 ամսվա ընթացքում գնահատված այն ընկերությունները (ձեռնարկությունները), որոնք մասնավորեցվել են (բացառությամբ այն ընկերությունների (ձեռնարկությունների), որոնց մասնավորեցման ժամանակ գնորդները գույքի գինը վճարելուց բացի ստանձնել են այլ պարտավորություններ:

(3-րդ կետը փոփ. 03.10.01 N 933)

4. Համեմատության բազայի ընտրության ժամանակ որպես համանմանության չափանիշներ ընտրվում են մասնավորեցված և գնահատվող ընկերությունների`

ա) (ենթակետը հանվել է 03.10.01 N 933)

բ) (ենթակետը հանվել է 03.10.01 N 933) 

գ) ապրանքների, արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված հասույթը.

դ) հաշվեկշռային շահույթը.

ե) հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների), կապիտալ ներդրումների, տեղակայման ենթակա սարքավորումների (այսուհետև` հիմնական միջոցներ) հաշվեկշռային համադրելի արժեքները:

Գնահատվող ընկերության մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի N 73 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցները համադրելի դարձնելու համար դրանց հաշվեկշռային արժեքները բազմապատկվում են ճշգրտման ԳՃ գործակցով`

 

Հհ = ՀՄ x ԳՃ,

 

որտեղ`

Հհ-ն գնահատվող ընկերության մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների համադրելի արժեքն է,

Հմ-ն գնահատվող ընկերության մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,

ԳՃ-ն ճշգրտման գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԳՃ =Գ1բ/ Գ1Մ,

 

 որտեղ`

Գ1բ-ն մասնավորեցված ընկերության (ձեռնարկության) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցն է,

Գ1Մ-ն գնահատվող ընկերության մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցն է.

զ) ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվները (բացառությամբ շենքերի և շինությունների, հիմնական միջոցների).

է) ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունները.

ը) (ենթակետը հանվել է 03.10.01 N 933) :

Գնահատվող ընկերության համանմանության չափանիշները հաշվարկվում են գույքի գնահատման պահի դրությամբ (բացառությամբ հասույթի և շահույթի, որոնք վերցվում են գույքի գնահատման պահին նախորդող տարվա կտրվածքով):

(4-րդ կետը փոփ. 03.10.01 N 933)

5. Համանմանության գործակիցը հավասար է մասնավորեցված և գնահատվող ընկերությունների համանմանության չափանիշների հարաբերության ու համանմանության չափանիշների համադրման գործակիցների արտադրյալների գումարին:

Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գ=Բ1/Մ1xԳ1+Բ2/Մ2xԳ2+....+Բ5/Մ5xԳ5

 

  որտեղ`

Գ-ն համանմանության գործակիցն է,

Բ1-Բ5-ը մասնավորեցված ընկերության համանմանության չափանիշներն են,

Մ1-Մ5-ը գնահատվող ընկերության համանմանության չափանիշներն են,

Գ1-Գ5-ը համանմանության չափանիշների համադրման գործակիցներն են` համաձայն հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 03.10.01 N 933)

6. Գնահատվող և մասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) համարվում են համանման և գնահատվում են սույն կարգով, եթե համանմանության գործակիցն ընկած է 0.5-1-ի միջակայքում:

(6-րդ կետը փոփ. 03.10.01 N 933)

7. Եթե 0.5-1-ի միջակայքում գտնվում են մեկից ավելի մասնավորեցված ընկերություններ (ձեռնարկություններ), ապա որպես համեմատության բազա է համարվում դրանցից առավելագույն գին ունեցող ընկերությունը (ձեռնարկությունը):

(7-րդ կետը փոփ. 03.10.01 N 933)

 

III. Գնահատվող ընկերության գնի հաշվարկը

 

8. Գնահատվող ընկերության գինը հավասար է որպես համեմատության բազա ընդունած ընկերության (ձեռնարկության) մասնավորեցման ժամանակ ձևավորված փաստացի գնի և գնահատվող ընկերության գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի ու մասնավորեցված ընկերության (ձեռնարկության) գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի հարաբերության արտադրյալին: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գ = Գփ x Գպ/Մպ,

 

որտեղ` Գ-ն գնահատվող ընկերության գինն է,

Գփ-ն մասնավորեցված ընկերության (ձեռնարկության) մասնավորեցման ժամանակ ձևավորման փաստացի գինն է,

Մպ-ն մասնավորեցված ընկերության (ձեռնարկության) գույքի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքն է,

Գպ-ն գնահատվող ընկերության գույքի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքն է:

(8-րդ կետը փոփ. 08.11.07 N 1318-Ն)

 

IV. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը

 

9. Սույն կարգի համաձայն, գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով և եզրափակիչ ակտով, որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ ակտերն ու եզրափակիչ ակտը հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

Գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են ընկերություններում (ձեռնարկություններում), գնահատման են ներկայացվում Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային պետական կառավարման մարմնի կողմից, միաժամանակ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային պետական կառավարման մարմնի կողմից ներկայացվում են գնահատվող ընկերության և մասնավորեցված համանման ընկերությունների (ձեռնարկությունների) համանմանության չափանիշները:

 

Հավելված
համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգի

 

NN
ը/կ

Համանմանության
չափանիշը

Ոլորտի անվանումը

արդյունաբերության, գյուղատնտեսության,
շինարարության

ավտոմոբիլային տրանսպորտի
և կապի

ծառայությունների (առևտուր, հանրային
սնունդ, կենցաղ-
սպասարկում)

կոմունալ
տնտեսության

սոցիալական
(առողջա-
պահություն,
կրթություն)

1. Ապրանքների, արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված հասույթը 0.15 0.15 0.15 0.15 -
2. Հաշվեկշռային շահույթը 0.15 0.15 0.15 0.15 -
3. Ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվները (բացառությամբ շենքերի, շինությունների և հիմնական միջոցների) 0.45 0.45 0.45 0.45 0.6
4. Ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունները 0.15 0.15 0.15 0.15 0.2
5. Հիմնական միջոցների համադրելի հաշվեկշռային արժեքները 0.1 0.1 0.1 0.1 0.2

 

(հավելվածը խմբ. 03.10.01 N 933)

(կարգը խմբ. 03.10.01 N 933, փոփ. 08.11.07 N 1318-Ն)