ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 537-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ծրագրից բխող գործողությունների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ | Միջոցառման անվանումը | Միջոցառման հիմնական բովանդակությունը | Պատասխանատու մարմինը | Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու կամ միջոցառումն ավարտելու ժամկետը | Ֆինանսական աղբյուրը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
2. | «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | օրենքի 14-րդ հոդվածը լրացնել պետական տուրքի գանձման նոր օբյեկտներով` սովորական ժամկետներում նույնացման քարտի տրամադրում, կրճատ ժամկետով նույնացման քարտի տրամադրում, կրճատ ժամկետում անձնագրի տրամադրում, հանել 4-րդ և 7-րդ կետերը, փոփոխել 1-ին և 8-րդ կետերի «գ» և «ը» ենթակետերով անձնագիրը տալու, փոխարինելու համար նախատեսված տուրքերի դրույքաչափերը | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2009 թ. մարտի 1 | Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
4. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
5. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
6. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
7. | «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | միգրացիայի բնագավառում ոստիկանության իրավասության ամրագրում | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 2009 թ. մարտի 1 | Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
9. | «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտ հիմնադրելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | դեպարտամենտի խնդիրների ամրագրում, կառուցվածքի, կառավարման հետ կապված հարաբերությունների ամրագրում | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 2009 թ. մարտի 1 | Ֆինանսավորում չի պահանջվում: |
10. | «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող անձանց անձնագրերի ստուգման գործառույթը սահմանապահ զորքերի իրավասությունից ՀՀ ոստիկանության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի իրավասությանը փոխանցելը | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 2009 թ. մարտի 1 | Ֆինանսավորում չի պահանջվում: |
11. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
12. | (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա) | ||||
13. | Անհատական տվյալների անձեռնմխելիությունը երաշխավորող տեղեկատվական պաշտպանության միջոցների մշակման կազմակերպում | ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն | 2009 թ. մարտի 1 | Ֆինանսավորում չի պահանջվում: | |
14. | ԻԿԱՕ-ի հետ բանակցությունների վարում` էլեկտրոնային անձնագրերի ներդրման կապակցությամբ | ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2009 թ. մարտի 1 | Ֆինանսավորում չի պահանջվում: |
(Հավելվածը փոփ. 12.03.09 N 251-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.06.2009, N 614-Ա | 09.06.2009, N 537-Ա | |
12.03.2009, N 251-Ա | 18.03.2009, N 537-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|