ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 864-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 308-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 308-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի» և «համարել ավելացված արժեքի հարկի» բառերից հետո լրացնել «և հողամասերի կադաստրային արժեքի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման պահանջներին համապատասխան հետ գնվող «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնի վճարման դիմաց տրամադրվող գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի և հողամասերի կադաստրային արժեքի գումարի վճարման պարտավորությունից «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին ազատելու մասին բաժնետերերի պահանջի դեպքում համապատասխան ավելացված արժեքի հարկի և կադաստրային արժեքի գումարը վճարելու նպատակով` թույլատրել ընկերությանն օտարել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6023,9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը (այսուհետ` գույք) նախօրոք հայտնի գնորդ «Ջերմուկ ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների, արտադրական նպատակներով օգտագործելու համար:
1) սահմանել, որ, համաձայն գնահատման արդյունքների`
ա. գույքի վաճառքի գինը կազմում է 140.998.8 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 23.499.8 հազ. դրամ,
բ. գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3,5 հեկտար հողամասը` համաձայն N 6 հավելվածի, որի վաճառքի գինը` ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, կազմում է 574.350.0 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 95.725.0 հազ. դրամ:
2) Վճարումները կատարել երեք ամսվա ընթացքում:
3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման մարմին`
ա. գնորդի կողմից` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների վճարումից հետո ապահովել օտարվող հողամասի կադաստրային արժեքի վճարումը և գնորդի հետ` օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրի կնքումը` պայմանով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով,
բ. սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումից հետո` տնտեսված միջոցներն օգտագործել ընկերությունը վերազինելու, արդիականացնելու և ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով:
(2-րդ կետը փոփ., խմբ. 12.03.09 N 246-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման պահանջներին համապատասխան «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին տրամադրման ենթակա գույքի չափը որոշելիս հիմք է ընդունվում բաժնետոմսերի հետգնման մասին ընդհանուր ժողովի որոշման ընդունման պահին առկա «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության զուտ ակտիվները:
(3-րդ կետը փոփ. 12.03.09 N 246-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
(Հավելվածը խմբ. 12.03.09 N 246-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
քաղ. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Ավետիսյան փող., 1-ին շենք, N 42
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
քաղ. Երևան, Նոր Նորք համայնք, Մոլդովական փող., 2, 5/4
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 |
քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Աղայան փող., 7-րդ շենք, N 97
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 |
քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փող., 9 շենք, N 35
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 |
(Հավելվածը խմբ. 12.03.09 N 246-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |