«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009146
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մարտի 2009 թ. |
N 91-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 495-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգում» (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 1 հավելվածի Ֆ 1-2, Ֆ 1-3, Ֆ 1-4, Ֆ 1-5, Ֆ 1-6, Ֆ 1-7 և N 2 հավելվածի Ֆ 2-2, Ֆ 2-3, Ֆ 2-4, Ֆ 2-5, Ֆ 2-6, Ֆ 2-7 ձևերի 1-ին կետերը:
2) Կարգի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Սույն կարգի N 1 հավելվածի Ֆ 1-1 և N 2 հավելվածի Ֆ 2-1 ձևերով սահմանված հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում եռամսյակային (տարվա սկզբից՝ աճողական) արդյունքներով, իսկ սույն կարգի N 1 հավելվածի Ֆ 1-2, Ֆ 1-3, Ֆ 1-4, Ֆ 1-5, Ֆ 1-6, Ֆ 1-7, ինչպես նաև N 2 հավելվածի Ֆ 2-2, Ֆ 2-3, Ֆ 2-4, Ֆ 2-5, Ֆ 2-6, Ֆ 2-7 ձևերով սահմանված հաշվետվությունները՝ տարեկան արդյունքներով:
4. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ Հանձնաժողով են ներկայացնում նաև՝
1) Հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը՝ եռամսյակային արդյունքներով,
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 465 հրամանի 1-ին կետով հաստատված տարեկան (ամբողջական փաթեթով՝ միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերով հաշվետվություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |